Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակման գծի մասին:
«Մենք բավարար թվով ֆուտբոլիստներ ունենք հարձակման գծում: Բրահիմն ու Խոսելուն ապացուցեցին, որ կարող են օգտակար լինել, «Ռեալը» բավարար ռեսուսներ ունի գոլ խփելու համար»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է COPE-ը:
Վերջին օրերին մարզական պարբերականները հայտնում են, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է մադրիդյան ակումբ տեղափոխությանը, սակայն իտալացի մասնագետը հրաժարվել է մեկնաբանություն տալ այդ թեմայով:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում «Ռեալը» հաղթել էր Իսպանիայի գավաթը, երկրորդ տեղը զբաղեցրել ազգային առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայում հասել էր մինչև կիսաեզրափակիչ:


