Logo

Անչելոտի. «Մենք պետք է շարունակենք նույն ոգով»

11:03 / 30.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտությունն (0-3) ընկերական խաղում:

«Շատ դրական բաներ կարելի էր տեսնել այդ խաղում, լավ հանդիպում էր, մենք լավ էինք դիմում պրեսինգի, գոլ խփելու հնարավորություններ ունեինք: Առաջին կեսում մենք վատ էինք վերահսկում գնդակը, իսկ վերջում շատ ագրեսիվ էինք և դա մեզ արժեցավ երկու գոլ:

Ցավալի է պարտվելը, սակայն ես փորձում եմ տեսնել դրականը: Թիմը մի ամբողջ ժամ լավ խաղաց, կարևոր էր տեսնելը, թե ինչպես են նորեկները հարմարվում:

Պետք է շարունակենք նույն ոգով: Առանց մշտական կենտրոնական հարձակվողի մենք հնարավորություններ ենք ստեղծում, այդ իսկ պատճառով էլ կզարգացնենք այս գաղափարը: Այսօր ես ցանկանում էի տեսնել երիտասարդներին և նրանք բավարարեցին իմ պահանջները»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հաջորդ խաղում «Բարսելոնան» ուժերը կչափի իտալական «Միլանի» հետ, իսկ «Ռեալը» կհանդիպի Թուրինի «Յուվենտուսին»: Հանդիպումները կանցկացվեն համապատասխանաբար օգոստոսի 2-ին և 3-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ