Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իր թիմի հավակնությունների մասին։
«Մեր բոլոր խաղացողները շատ են սիրում Չեմպիոնների լիգան: Ունենք ուժեղ, լուրջ և մոտիվացված թիմ, որտեղ լավ մթնոլորտ է։ Իմ մոտիվացիան միշտ մեծ է, քանի որ ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Գոհ եմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներից:
Մեր երկրպագուների համար Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է, քանի որ այս մրցաշարում ենք հասել ամենամեծ հաջողություններին: Այս անգամ էլ կպայքարենք տիտղոսի համար՝ փլեյ-օֆֆը սկսելով ուժեղ մրցակցի հետ դիմակայությամբ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի 14-ակի հաղթող է։ «Ռեալը» փետրվարի 13-ին 1/8 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվի գերմանական «Լայպցիգին», հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրիվի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում:


