Logo

Անչելոտի. «Մեզ կայունություն է պետք»

12:34 / 16.02.2023ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-5

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Էլչեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի տնային հանդիպումը:

«Լավ խաղ էր: Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, լավ էինք գործում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում, բազմաթիվ պահեր ունեինք, մրցակցին չթողեցինք հակագրոհել։ Ամեն ինչ լավ ստացվեց մրցաշրջանի այսպիսի կարևոր պահին։ Մեզ կայունություն է պետք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնն առաջնության հետնապահին հաղթել էր 4-0 հաշվով: «Ռեալը» 21 խաղից հետո 48 միավորով երկրորդն է Լա լիգայում և 8 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ