Logo

Անչելոտի. «Մոդրիչը և Բենզեման «Ռեալի» լեգենդներն են»

17:36 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի ցանկանում, որ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հեռանան մադրիդյան ակումբից։

«Նրանք իմ խորհուրդների կարիքը չունեն: Իմ կարծիքն այն է, որ ակումբի լեգենդները պետք է մնան Մադրիդում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Մոդրիչը մերժել է MLS-ի և Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբների շահավետ առաջարկները:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի ավագի և «Ոսկե գնդակի» գործող դափնեկրի պայմանագրրերի ժամկետներն ավարտվում է հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ