Logo

Անչելոտի. «Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է»

21:23 / 24.02.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան գրանդի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Լուկան պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է: Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար: Այն ամենը, ինչ նա անում է, հիասքանչ է: «Ռեալը» բախտավոր է նրա նման լեգենդ ունենալու համար»,- ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականից է հանդես գալիս «Արքայական ակումբում»: Կողմերի պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ