Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր գլխավորած թիմի՝ աշխարհի չեմպիոն դառնալու շանսերի մասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
«Հավատացած եմ, որ մենք ունենք հստակ պատասխանատվություն իրականացնելու այն, ինչի մասին երազում է յուրաքանչյուր բրազիլացի՝ 24 տարվա դադարից հետո դառնալ աշխարհի չեմպիոն: Աշխարհի առաջիկա առաջնությունը վայելք է լինելու, քանի որ մասնակից թիմերը շատ ուժեղ են՝ թոփ ֆուտբոլիստներով:
Բրազիլիայի հավաքականը գլխավորելը բացառիկ շանս էր: Կյանքն ու աշխատանքը Ռիոյում շատ հաճելի են, շնորհակալ եմ նաև «Ռեալին» այս հնարավորությունն ընձեռելու համար»,- ասել է Անչելոտին:


