Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը համալրումներ չի ունենա և որևէ ֆուտբոլիստ չի հեռանա:
««Ռեալի» համար տրանսֆերային պատուհանը փակ է: Ոչ ոք չի գա և ոչ ոք չի հեռանա: Հունվարին մեզ համար ոչինչ չի փոխվի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Անչելոտին հունվարին համալրումներ է պահանջել ակումբի ղեկավարությունից, որը չի բավարարել մարզիչի պահանջները:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը կփակվի հունվարի 31-ին:


