Logo

Անչելոտի. «Սեբալյոսը կարող է փոխարինել Մոդրիչին»

13:47 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է թիմում փոխարինել խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին, որի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:

«Սեբալյոսը շատ նման է Մոդրիչին, նա ունի նույն հատկանիշները։ Կարծում եմ՝ Դանին ապագայում կարող է փոխարինել Լուկային»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Արքայական ակումբում», որի կազմում խաղում է 2012 թվականի օգոստոսից: Սեբալյոսի պայմանագրի ժամկետը նույնպես կավարտվի հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ