Logo

Անչելոտի. «Շատ բարդ խմբում ընդգրկվեցինք»

10:20 / 06.12.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության մասին, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Շատ բարդ խմբում ընդգրկվեցինք։ Մարոկկոն շատ ուժեղ հավաքական է, նույնը կարող եմ ասել նաև Շոտլանդիայի մասին։

Մարոկկոն հիանալի հանդես եկավ աշխարհի նախորդ առաջնությունում, վերջին շրջանում էլ է լավ խաղում։ Շոտլանդիան, եվրոպական բարդ մրցակիցների հաղթելով, դուրս եկավ Մունդիալ։ Նրանք շատ կարգապահ ու ֆիզիկապես ուժեղ թիմ ունեն։

Այս խմբում պետք է զգույշ լինենք, բայց նաև վստահ եմ մեր հավաքականի որակի վրա»,- ասել է իտալացի մասնագետը։

«Պենտակամպեոնները» Մունդիալում ընդգրկվել են B խմբում և, բացի Մարոկկոյից ու Շոտլանդիայից, կմրցեն նաև Հայիթիի հավաքականի դեմ։

Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ