Logo

Անչելոտի. «Շատ լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի»

09:41 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի տնային հանդիպումը, որն ավարտվել էր 0-0 հաշվով:

«Մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի, թիմն ավելի լավն է դառնում, աճում է: Մենք հիանալի էինք գործում գնդակով և առանց դրա, լավ խաղ էր, բայց մեզ պակասում էին գոլերը, թեև մոտ էինք: Սա ոչ-ոքի է, որն ինձ հարմար է, քանի որ թիմը շատ լավ խաղաց։

«Բարսելոնայից» հետ ենք 5 միավոր, պետք է հասնենք նրանց»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» 18 խաղից հետո 47 միավորով Լա լիգայի առաջատարն է, գործող չեմպիոն «Ռեալը» նույնքան հանդիպումից հետո 42 միավորով երկրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ