Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Սելտայի» դեմ խաղի նախօրեին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է «Բարսելոնայից» Սուպերգավաթի եզրափակիչում կրած պարտությանը:
«Սուպերգավաթի եզրափակիչն ուղղակի մեկ վատ խաղ էր, ոչինչ ավելին: Ոչինչ չի փոխվել: Մենք մասնակցում ենք բոլոր մրցաշարերին, ու ես հավատում եմ իմ խաղացողներին:
Մենք բազմաթիվ եզրափակիչներ ենք հաղթել, լինում են նաև այսպիսի խաղեր: Ես վստահում եմ իմ թիմին ամբողջությամբ: Նույնիսկ այն խաղացողները, որ ցույց չեն տալիս իրենց լավագույն որակները, ավելացնելու են»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ռեալն» այս մրցաշրջանում արդեն երկու տիտղոս է նվաճել՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Միջմայրցամաքային գավաթը:


