«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու մադրիդյան ակումբը հունվարին տրանսֆերներ չի իրականացրել:
«Ձմռանը մենք գործարքներ չենք իրականացրել, քանի որ դրա կարիքը չկար։ Եթե լավ եք ծրագրում ամառային տրանսֆերային աշխատանքը, ապա ձեզ հարկավոր չէ ձմռանը շուկա դուրս գալ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը 18 խաղից հետո 42 միավորով երկրորդն է Լա լիգայում: Անչելոտիի թիմը 5 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը նույնքան հանդիպման է մասնակցել:


