Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո (2-0) խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Մեզ հետ ամեն ինչ կարգին է: Խնդիրը միայն Չուամենին էր: Կրոսը վերադարձել է մարզումներին, և ես կարծում եմ, որ Բենզեման պատրաստ կլինի երեքշաբթի:
«Լիվերպուլի» դեմ խաղին մոտենում ենք վստահությամբ: Ֆուտբոլիստները սկսել են վերականգնվել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ու «Ռեալի» միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին «Էնֆիլդում»: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին:
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է: Նախորդ տարվա եզրափակիչում մադրիդցիները 1-0 հաշվով առավելության էին հասել հենց «Լիվերպուլի» նկատմամբ:


