Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է «Բավարիայի» ներկայացուցիչների դժգոհություններին, որոնք հնչել են թիմերի միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո: Մյունխենցիների կարծիքով, մրցավարը սխալվել է 90+13 րոպեին՝ չհաշվելով նրանց խփած գոլը:
«Այդ դրվագում ամեն ինչ պարզ է, այնտեղ կարող էր խաղից դուրս վիճակ լինել, այդ պատճառով մենք կանգ առանք:
Մարչինյակը բարձր մակարդակի մրցավար է: «Բավարիան» դժգոհ է վերջին րոպեի դրվագից, իսկ մենք այն պատճառով, որ Նաչոյի գոլը չհաշվեցին: Այդ դրվագում Կիմիխը սիմուլյացիայի դիմեց»,- իտալացու խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2-1 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի էր հասել «Բավարիայի» նկատմամբ, որը մինչև 88-րդ րոպեն առջևում էր հաշվի մեջ։ Իսպանիայի նորընծա չեմպիոնը հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը կվիճարկի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: