Logo

Անչելոտիի պատմական նվաճումը «Ռեալում»

00:28 / 19.12.2024Ֆուտբոլ
null

Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչը։

Opta-ն գրում է, որ «Արքայական ակումբն» իտալացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է արդեն 15 տիտղոս։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Միգել Մունյոսին։ Վերջինս «Լոս Բլանկոսը» մարզել է 1960-1974 թվականներին։

Անչելոտին «Ռեալի» հետ երեքական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, երկուական անգամ` Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև մեկ անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա