Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։
Մերձավոր Արևելքը ներկայացնող երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Արքայական ակումբում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։
Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, ուստի մտադիր են երկիր հրավիրել աստղային մարզիչների։
Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին բազմիցս ակնարկել է, որ չի ցանկանում հեռանալ «Ռեալից»։ Նա մադրիդյան գրանդը գլխավորում է 2021 թ. հուլիսից։


