Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», եթե Կառլո Անչելոտին հեռացվի զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Bild-ը:
Իսպանիայի առաջնությունում աշխատանքն առաջնային տարբերակ է Թոմաս Տուխելի համար: 2022 թվականի սեպտեմբերին «Չելսիից» հեռացվելուց հետո նա ակտիվորեն սովորում է իսպաներեն: «Ռեալը» նույնպես հետաքրքրված է գերմանացուն հրավիրելու տարբերակով:
Հիշեցնենք, որ Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիս, սակայն իտալացին կարող է հեռացվել աշխատանքից, եթե այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի հետ տիտղոսներ չնվաճի:
63-ամյա մասնագետը տարաձայնություններ ունի որոշ ֆուտբոլիստների հետ, իսկ թիմի հանդերձարանում մթնոլորտը վատթարացել է:


