Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջին մրցաշրջանն է անցկացնում ակումբում:
Իտալացի մասնագետը 2024 թվականի հունիսին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը: Այս տեղեկությունը հաստատել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը:
«Անչելոտին Բրազիլիայի հավաքականին կպատրաստի 2024թ. Ամերիկայի գավաթի խաղերին, նրա պայմանագիրն ուժի մեջ կլինի ներառյալ 2026թ. աշխարհի առաջնությունը»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:
«Ռեալը» դեռ պայմանագիր չի կնքել Բրազիլիայի ֆուտբոլի կոֆեդերացիայի հետ: Կողմերը բանավոր պայմանավորվածության են հասել Էդնալդո Ռոդրիգեսի՝ նախորդ շաբաթ Իսպանիա կատարած այցի ժամանակ:
Մինչև Անչելոտիի ժամանանումը, աշխարհի 5-ակի չեմպիոնի գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Ֆերնանդո Դինիզը, որը կհամատեղի նաև բրազիլական «Ֆլումինեսեում» աշխատանքը:
Հիշեցնենք, որ 64-ամյա Անչելոտին մադրիդյան ակումբը երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականի հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Զինեդին Զիդանին: «Ռեալի» հետ նա երկու տարում հաղթել է Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Իսպանիայի առաջնությունն ու երկրի Սուպերգավաթը:


