Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Ռեալի» մարզիչ Չաբի Ալոնսոյի կատարած աշխատանքի մասին, գրում է AS-ը:
««Ռեալը» առաջին անգամ Ալոնսոյի գլխավորությամբ երկու խաղում անընդմեջ չի հաղթում, և այս ամենն արդեն անվանվում է ճգնաժամ: «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 3 միավորով գերազանցում «Բարսելոնային», որին հաղթեց 2-1 հաշվով: Թիմի արդյունքները տպավորիչ են: Ի՞նչ եք ուզում Ալոնսոյից», - ասել է իտալացին:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


