Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ կայացած խաղը, որում իր գլխավորած թիմը պարտություն կրեց 1-2 հաշվով:
«Հավասար ու մրցունակ խաղ էր, բայց նրանք բարձր խաղամակարդակ ցույց տվեցին, իսկ մենք՝ ո՛չ: Մենք կորցրինք նրանց նկատմամբ հսկողությունը: Լավ չէինք գործում պաշտպանությունում և պետք է աշխատենք այդ ուղղությամբ:
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, մենք լավ չսկսեցինք, սակայն հիմա պետք է պատրաստվենք սուպերգավաթային խաղին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
«Ռեալն» Իսպանիայի առաջնության 16 տուրից հետո վաստակած 38 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնան»:
Առնո Դանժումայի անհավատալի վրիպումը «Ռեալի» դեմ խաղի վերջին վայրկյաններին (տեսանյութ)


