Logo

Անչելոտին բացահայտել է «Բավարիայից» հեռանալու պատճառը

16:25 / 24.09.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է «Բավարիայում» անցկացրած ժամանակաշրջանի մասին և ներկայացրել մյունխենյան ակումբից հեռանալու մանրամասները, հայտնում է AS-ը:

«Ես շատ մեծ ակումբներում եմ աշխատել ու հրաժեշտ տվել այդ ակումբներին, բայց ամենացավոտ հրաժեշտը «Բավարիայում» էր: Մենք 15 միավորի առավելությամբ հաղթեցինք Բունդեսլիգան. դա ավելի մեծ տարբերություն էր, քան դրան նախորդած 2 մրցաշրջաններում հաջողվել էր Գվարդիոլային: Այդուհանդերձ, պարզվեց, որ բավարար չէր այդ նվաճումը:

Նախ՝ ի տարբերություն մյուս մեծ ակումբների՝ «Բավարիան» ոչ թե մեկ խարիզմատիկ ղեկավար ուներ, այլ նախկին ֆուտբոլիստներից կազմված մի խումբ: Նրանք ինձանից պահանջում էին, որ ես կարգապահություն մտցնեմ հանդերձարանում, ինձ տվեցին պատժամիջոցների մի ցանկ, որի միջոցով ես պետք է կարգուկանոն հաստատեի թիմում: Բայց դա իմ սկզբունքներին չէր համապատասխանում. ես մարզում էի ոչ թե պատանեկան թիմ, այլ հասուն պրոֆեսիոնալների: Ի վերջո, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո ղեկավարները եզրակացրին, որ թիմի գլխավոր խնդիրը ես եմ»,- ասել է իտալացի մասնագետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ