Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից (1-0) հետո խոսել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի մասին:
«Բենզեման վնասվածք է ստացել: Տհաճ է, բայց կարծում եմ, որ նա պատրաստ կլինի կիրակի նախատեսված Էլ Կլասիկոյին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը վնասվածք էր ստացել հաղթական գոլի դրվագում և հարկադրված փոխարինվել: «Ռեալը» դիմակայությունում հաղթել էր 6-2 հաշվով և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
«Բարսելոնա» - «Ռեալ» Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղը կկայանա մարտի 19-ին։


