Logo

Անչելոտին դժգոհ է «Ռեալի» երիտասարդ տաղանդից. նա կարող է հեռանալ

16:11 / 19.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերից, հաղորդում է Relevo-ն: 

Իտալացի մասնագետին դուր չի գալիս ֆուտբոլիստի քիչ նվիրվածությունը մարզումների ժամանակ: Մարզչական շտաբը նաև դժգոհ է մնացել «Լեգանեսի» դեմ (3-2) Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Գյուլերի ցուցադրած խաղից: Նա գնդակով բազմաթիվ սխալ որոշումներ է կայացրել, սակայն Անչելոտիին դուր չի եկել հատկապես նրա պասիվությունն առանց գնդակի խաղի ժամանակ: 

Աղբյուրը վստահեցնում է, որ Գյուլերը չի ցանկանում վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել: Եթե նա ամռանը հեռանա ակումբից, դա կանի մշտական հիմունքով: 

Անչելոտիի ու Գյուլերի հարաբերությունները երբեք էլ հրաշալի չեն եղել: Լա լիգայի այս մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է 18 խաղի, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ