Logo

Անչելոտին` երկրպագուների դժգոհությունների մասին

20:18 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է երկրպագուների դժգոհություններին, որոնք վերաբերում են ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի արդյունքներին:

«Ինձ չեն հետաքրքրում նման խոսակցությունները: Ես կենտրոնացած եմ իմ աշխատանքը հնարավորինս լավ կատարելու վրա, ոչ ավելին: Կարծում եմ՝ մենք լավ ենք գործում՝ չնայած բոլոր դժվարություններին։ Հանդես ենք գալիս բոլոր մրցաշարերում և պատրաստվում ենք շարունակել դա՝ չնայած բազմաթիվ կադրային խնդիրներին: Մենք պետք է տեսնենք, թե որտեղ կարող ենք կատարելագործվել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Արքայական ակումբը» Լա լիգայում 16 խաղից հետո 36 միավորով երկրորդն է, երկու միավոր է զիջում մեկ հանդիպում ավելի անցկացրած առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում գործող գավաթակիրը 6 խաղից հետո 9 միավորով 20-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ