Logo

Անչելոտին՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարության մասին

13:18 / 12.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը:

Մակրոնը հույս էր հայտնել, որ «Ռեալը» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին:

«Չեմ կարող մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոսքը։ Ես դրա իրավունքը չունեմ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Real France-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն մայիսի 10-ին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից: Բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ 25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Ռեալի» կազմը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» իր խաղացողներին թույլ չի տա հանգստանալու փոխարեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ