Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայում գերազանցել է սեփական ռեկորդը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Իտալացի մասնագետը Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճած ամենատարեց մարզիչն է՝ 64 տարեկան 329 օրական: Նախորդ ռեկորդն Անչելոտին սահմանել էր 2021/2022 մրցաշրջանում՝ «Արքայական ակումբի» ղեկին տիտղոսը նվաճելով 62 տարեկան 336 օրականում:
Այս ցուցանիշով Անչելոտիին հաջորդում է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, որը 2006/2007 մրցաշրջանում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում 60 տարեկան 364 օրականում էր նվաճել Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 36-րդ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն: