Logo

Անչելոտին հրաժարվել է արաբական ակումբը գլխավորելուց

10:22 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչն աշխատանքի առաջարկ է կատարել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, հաղորդում է AS-ը:

64-ամյա մասնագետին առաջարկվել է բազմամիլիոնանոց պայմանագիր, սակայն իտալացին կտրուկ մերժել է կարիերայի շարունակության այդ տարբերակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել էր, որ Անչելոտին 2024 թվականի ամռանը, երբ հեռանա «Ռեալից», կգլխավորի Բրազիլիայի հավաքականը:

Անչելոտին «Ռեալում» աշխատում է 2021 թվականից: Նախկինում նույնպես նա գլխավորել է մադրիդյան թիմը (2013-ից 2015 թվականներ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ