Logo

Անչելոտին խոսել է Նեյմարի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության մասին

14:09 / 18.11.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի՝ աշխարհի առաջնությունում խաղալու հեռանկարին:

«Նեյմարն այն խաղացողների ցանկում է, որոնք կարող են մասնակցել աշխարհի առաջնությանը: Մինչև հայտացուցակի հրապարակումը դեռ 6 ամիս ժամանակ կա, և մենք շատ ուշադիր պետք է հետևենք բոլոր թեկնածուներին:

Կարևոր է վերջնական կազմն ընտրելիս սխալներ թույլ չտալ: Մեր հավաքականից մեծ են սպասելիքները, իսկ մենք պետք է քրտնաջան աշխատենք, արդարացնենք դրանք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

33-ամյա Նեյմարը «Սանթոսի» կազմում 2025 թվականին մասնակցել է 24 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 6 գոլով և 3 արդյունավետ փոխանցումով: Հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից և այս անգամ հրավեր չի ստացել Անչելոտիի կողմից: Բրազիլիայի հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Թունիսի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ