Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կփոխի թիմի խաղային սխեման:
AS-ի տեղեկություններով, իտալացի մասնագետը 4-3-3 խաղային սխեմայից անցում կկատարի 4-3-1-2 դսասավորության:
«10» համարի դիրքում կխաղա «Արքայական ակումբի» նորեկ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:
Անչելոտին հույս ունի, որ 19-ամյա ֆուտբոլիստն աչքի կընկնի ավելի շատ, քան Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 42 խաղում խփել էր 14 գոլ:
Հարձակման գծում կխաղան բրազիլացի վինգերներ Ռոդրիգոն ու Վինիսիուս Ժունիորը:


