Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին, որը ճանաչվեց Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ»(1-0) խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Արդյոք Կուրտուան լավագույն դարպասապա՞հն է… Ես մարզել եմ հրաշալի դարպասապահների՝ Իկեր, Բուֆոն, Նոյեր։ Կուրտուան լավագույններից է: Մեզ համար նա լավագույնն է»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը հետխաղյա ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք՝ Տիբո Կուրտուան Յաշինի անվան մրցանակի համար այս տարվա պայքարում միայն 8-րդն էր: