Logo

Անչելոտին՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին. «Առավելություն ունենք, բայց չպիտի մտածենք հաշիվը պահելու ուղղությամբ»

15:38 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպմանն իր սպասելիքներից:

«Մենք ունենք նախորդ տարվա «Չելսիի» դեմ խաղի փորձը («Ռեալը» հաղթել էր առաջին խաղում 3-1 հաշվով, սակայն պատասխան խաղում բաց էր թողել երեք գոլ. խմբ.): Առավելություն ունենք, դրա համար էլ ֆավորիտ ենք, բայց պետք է 90 րոպե խաղանք նույն տրամադրվածությամբ, ինչպես առաջին խաղում:

Առավելություն ունենք, բայց չպիտի մտածենք հաշիվը պահելու ուղղությամբ, այլ պետք է ներդնենք առավելագույն ջանքերը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Առաջին հանդիպումն ավարտվել է «Ռեալի»՝ 5-2 հաշվով հաղթանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ