Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին լրջորեն մտածում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, գրում է The Athletic-ը:
65-ամյա մասնագետը նախկինում հայտարարել է, որ երբեք չի ցանկանա հեռանալ «Ռեալից», սակայն ընթացիկ մրցաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են կասկածել իր ապագայի վերաբերյալ:
Իտալացին մասնավորապես շատ ծանր է տարել այն լուրը, որ իր որդի Դավիդե Անչելոտին որոշել է չշարունակել աշխատանքը մարզչական շտաբում: Ամռանը Դավիդեի հեռանալն էմոցիոնալ ու աշխատանքային լուրջ հարված կլինի Կառլոյի համար:
Անչոլետիին անհանգստացնում են նաև տեղեկությունները, որ «Ռեալն» արդեն բանակցում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի հետ:
Իտալացին նաև հոգնել է այն իրավիճակից, որ թիմի ներսից տարատեսակ տեղեկություններ են հայտնվում մամուլում: Մարզիչը վստահ է, որ այդ տեղեկությունները տարածում են ակումբի ներկայացուցիչները:
Մադրիդում աշխատանքը թողնելուն Անչելոտիին ավելի պատրաստակամ է դարձնում օրեցօր տարածվող այն տեղեկությունը, որ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար նրան առաջարկ է կատարվելու:

