Logo

Անչելոտին նշել է, թե ինչ է ուտելու ՉԼ եզրափակիչից առաջ

16:56 / 27.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչ է ուտելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ.

«Բրոկոլի, սաղմոն և պաստա։ Ահա, թե ինչ եմ պատրաստվում ուտել։ Եթե ստացվի, նաև մեկ ժամ կքնեմ, իսկ այնուհետև բոլոր մտքերս կուղղեմ խաղին։

Նախախաղային ցուցումներից առաջ  սրտիս աշխատանքը կարագանա և կհասնի րոպեում 110-120 զարկի։ Այդպես կմնա մինչև խաղի սկիզբը, իսկ հետո այն կվերադառնա իր բնականոն ռիթմին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ