Logo

Անչելոտին քննադատել է «Խետաֆեի» հետ խաղի մրցավարին

11:30 / 02.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Խետաֆե» հետ խաղից հետո քննադատել է մրցավարին և խոսել գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի վնասվածքի մասին, հայտնում է Marca-ն:

«Անգամ չեմ ցանկանում խոսել մրցավարությունից՝ ահավոր էր: Մրցավարն ինձ դեղին քարտ ցույց տվեց։ Ես ասացի, որ կարծում եմ, որ այնտեղ 11-մետրանոց կա։ Մենք լավ հանդիպում անցկացրինք և գլխավորում ենք աղյուսակը։ Կարծում եմ՝ Ռյուդիգերը կկարողանա արագ վերականգնվել և կմասնակցի առաջիկա խաղին: Ռյուդիգերը մարտիկ է, նա չի ցանկանա փոքր վնասվածքի պատճառով բաց թողնել դերբին»,- ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել իսպանացի հարձակվող Խոսելուի դուբլի շնորհիվ։ «Ռեալը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ Մադրիդյան գրանդն այժմ երկու միավորի առավելություն ունի «Ժիրոնայի» նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ