Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է այն բարդությունները, որոնց ակումբը բախվել է ընթացիկ մրցաշրջանում:
«Առայժմ ցույց չենք տալիս մեր լավագույն տարբերակը, բայց վստահ եմ, որ վաղ թե ուշ կանենք դա: Իմ անհանգստության մակարդակը միջին եմ գնահատում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 36 երկրորդն է և 4 միավորով հետ է առաջատար «Բարսելոնայից», որիզ մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 24-րդ տեղում է: