Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն:
ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ:
Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինին որակազրկված է ու չի կարող մասնակցել Չիլիի հավաքականի դեմ խաղին:
«Ռեալից» Ռոդրիգոն ու Էդեր Միլիտաոն հայտնվել են նախնական հայտացուցակում: Վերջնական կազմը կհրապարակվի օգոստոսի 25-ին:
Բրազիլիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը Մունդիալ 2026-ում:


