Logo

Անչելոտին զվարճալի պատճառաբանությամբ ընդհատել է Բրազիլիայի մարզումը

18:03 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» վինգեր Էստևաոն Sky-ի հետ զրույցում պատմել է, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զվարճալի պատճառաբանությամբ ընդհատել է մարզումը: 

«Մենք Սան Պաուլոյում էինք։ Քիչ ժամանակ կար, իսկ ես պետք է հանձնեի վարորդական վկայականիս քննությունը։ Խնդրեցի Անչելոտիին մի քանի ժամով ինձ բաց թողնել։ Երբ վերադարձա, նա սպասում էր ինձ դռան մոտ։ Հենց մտա ներս, հարցրեց՝ ստացե՞լ եմ քննությունը, թե՞ ոչ։ Ես պատասխանեցի՝ «այո՛»։

Իսկ հետո՝ մարզման ժամանակ, նա զվարճալի բան արեց։ Նա ընդհատեց մարզումն ու բղավեց․ «Հրատապ լուր. Էստևաոն վարորդական վկայականի քննությունը դրական է ստացել»։ Բոլորս ծիծաղում էինք»,- պատմել է Էստևաոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ