Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան կարիերան կշարունակի Լա լիգայում, հայտնում է լրագրող Լոիկ Տանզին Թվիթերի միկրոբլոգում։
33-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել փարիզյան ակումբի հետ։ ՊՍԺ-ից հեռանալուց հետո Հերերան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Բիլբաոյի «Ատլետիկ»։
Հերերան «Ատլետիկի» կազմում խաղացել է 2011-ից 2014 թվականներին։ Այնուհետև կիսապաշտպանը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ 2019 թվականին դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։
ՊՍԺ-ի կազմում Էրերան դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (2019/2020, 2021/2022), երկրի գավաթակիր (2019/2020, 2021/2022) և սուպերգավաթակիր (2019, 2020)։
2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լիգա 1-ի 18 խաղի, խփել 3 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։


