Փորձառու հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոխել է մարզական քաղաքացիությունը և այսուհետև կներկայացնի Բոսնիա և Հերցեգովինան, հաղորդում է այդ երկրի ծանրամարտի ֆեդերացիան:
Կարապետյանն արդեն «Ժելեզնիչար» ակումբի անդամ է և ազգային ֆեդերացիայի մաս է կազմում։ Քաղաքացիություն շնորհելու որոշումը կայացրել է Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհուրդը։
Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2016 թվականի Ռիոյի և 2024-ի Փարիզի Օլիմպիական խաղերին: 29-ամյա մարզիկը 2016 թվականին 77 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում Կարապետյանը դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն:
Կարապետյանը բոսնիացիների կազմում հոկտեմբերին Նորվեգիայում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտում է: