«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին ենթադրություն է արել, թե ինչպես կդասավորվի հանրահայտ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետագա կարիերան:
«Դժվար է ասել, քանի որ ժամանակն արագ է անցնում: Նա այնքան բանի է հասել, որ ավելին բարդ է պատկերացնելը: Կարծում եմ՝ Նովակի էներգիան կսպառվի:
Երբ Սամփրասը հեռացավ, մեծ հարված էր ինձ համար, ստիպված էի նոր մոտիվացիայի աղբյուր փնտրել:
Ջոկովիչը նույնպես կորցրել է հրաշալի տղաների, որոնց հետ պատմություն է կերտել: Այնպես որ, էմոցիոնալ առումով ամեն ինչ ավելի բարդ է դառնում»,- լեգենդար մարզիկի խոսքը մեջբերում է Tennis365-ը:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը նոր մրցաշրջանը կսկսի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայանալիք ATP-250 մրցաշարով: