Logo

Անդրե Կալիսիրը վերադարձել է Շվեդիայի առաջնություն (ֆոտո)

09:30 / 22.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը դանիական «Սիլկեբորգից» տեղափոխվել է շվեդական «Բրոմապոյկարնա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Հաճելի էր վերադառնալ Ստոկհոլմ»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը՝ պայմանագիր կնքելուց հետո:

«Բրոմապոյկարնան» նախորդ մրցաշրջանում հաղթել էր առաջին լիգայում և ապահովել իր տեղը Շվեդիայի բարձրագույն դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Անդրե Կալիսիրը կարիերայի ընթացքում խաղացել է նաև հունական «Ապոլոնում», շվեդական «Յուրգարդենում», «Գյոտեբորգում» և «Յոնկոպինգում»: Նա 2021-ի ամռանն էր միացել «Սիլկեբորգին», որի կազմում անցկացրել է 22 հանդիպում։ Շվեդիայի առաջնությունում պաշտպանը մասնակցել է 132 հանդիպման, դարձել երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականում Կալիսիրը նորամուտը նշել է 2018 թվականի հունիսին և մինչև օրս մասնակցել 23 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ