Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը շվեդական «Բրոմապոյկարնա» տեղափոխվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր նախորդ ակումբին՝ դանիական «Սիլկեբորգին», որի կազմում խաղացել էր 2021-2023 թվականներին:
«Շատ շնորհակալություն բոլորին աջակցության համար: Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել «Սիլկեբորգում» և շատ լավ հիշողություններ կվերցնեմ ինձ հետ»,- գրել է 32-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում:
Կալիսիրը 22 հանդիպման էր մասնակցել դանիական ակումբի կազմում, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չէր դարձել:
Հիշեցնենք, որ Անդրե Կալիսիրը կարիերայի ընթացքում խաղացել է նաև հունական «Ապոլոնում», շվեդական «Յուրգարդենում», «Գյոտեբորգում» և «Յոնկոպինգում»:


