Logo

Անդրե Կալիզիրն այս տարվա առաջին գոլն է խփել

23:14 / 17.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը գոլի հեղինակ է դարձել 2024 թվականի առաջին պաշտոնական խաղում։

Շվեդիայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Բրոմապոյկարնան» ընդունել է «Լանդսկրունային» և հաղթել 3-0 հաշվով, Կալիզիրը 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը դարձրել է 2-0:

Հայաստանի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո:

Կալիզիրի գոլի տեսանյութը:

Հիշեցնենք, որ Կալիզիրը 2023 թվականի փետրվարից է խաղում շվեդական ակումբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ