Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Անդրե Սպայթ-Մկրտչյանն արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբի կազմում արդյունավետ հանդիպում է անցկացրել Լատինական Ամերիկայի Չեմպիոնների լիգայում:
Բրազիլական «Սեսի Ֆրանկայի» դեմ խմբային փուլի տնային խաղում Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 20 միավոր, գրանցել 2 ռեբաունդ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: Ամերիկահայ բասկետբոլիստը 36 րոպե է անցկացրել խաղահրապարակում:
«Օբրաս Սանիտարիասը» հաղթել է 97-96 հաշվով:
Հիշեցնենք, որ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կմեկնարկի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում՝ հյուրընկալվելով Ավստրիայի թիմին, իսկ երեք օր անց Երևանի Մարզահամերգային համալիրում կընդունի Ալբանիայի հավաքականին:


