Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը հանդես է գալիս ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում», հերթական անգամ աչքի է ընկել արդյունավետ խաղով:
29-ամյա Մկրտչյանը «Եբրայիկա Մաքքաբիի» դեմ խաղում ճանաչվել է ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Նա վաստակել է 29 միավոր, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է «Բիգուայի» հաղթանակով՝ 113-85 հաշվով:


