Logo

Անդրեա Պիռլո. «Այդ հարձակվողը մեզ պետք կգա»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 04.01.2021ՍՊՈՐՏ
1162581117.jpg.0 - Անդրեա Պիռլո. «Այդ հարձակվողը մեզ պետք կգա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:47

-

-

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է թիմի ձմեռային տրանսֆերային քաղաքականության մասին։ Երիտասարդ մասնագետը հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, գուցե, Թուրին տեղափոխվի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն։

«Կարծում եմ՝ նա պետք կգա մեզ։ Տրանսֆերային պատուհանն այսօր է բացվում, և մենք ակումբի հետ արդեն զրուցել ենք մեր ծրագրերի ու հնարավորությունների մասին։ Ժիրուն կարող է մրցակցություն առաջարկել մեր այսօրվա հարձակվողներին», – Պիռլոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժիրուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միլանյան երկու թիմերը՝ «Ինտերն» ու «Միլանը», ինչպես նաև ֆրանսիական «Մարսելը»։ Ժիրուի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ