46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ ֆուտբոլային տեսլական և արժեքավոր մարզչական փորձ, որը ձեռք է բերել «Յուվենտուսում» ու «Սամպդորիայում»։ Նրա ժամանումը նշանավորում է «Յունայթեդի» պատմության նոր հետաքրքիր գլուխ և արտացոլում է ակումբի աճող հավակնություններն ԱՄԷ-ի ֆուտբոլային ասպարեզում»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Անդրեա Պիռլոն ֆուտբոլային կարիերան ավարտել է 2017 թվականին։ Իտալացու նախորդ աշխատավայրը «Սամպդորիան» է։


