Անդրեն իր ինստագրամյան էջում հրապարակել է հատված իր նոր երգից։ Ինչպես տեղեկացրել է կատարողը, տեսահոլովակը կհրապարակվի այսօր՝ ժամը 19:00-ին jութուբյան հարթակում։ Երգի անունը «Ով է» է, այն կատարում է հայկական շոուբիզնեսի հայտնի երգչուհիներից մեկի հետ, սակայն Անդրեն դեռ չի բացահայտել կատարողին։ Երկրպագուների մի մասը կարծում է, որ երգչուհին Սյուզաննա Մելքոնյանն է։ Հիշեցնենք, որ Անդրեն և Սյուզաննան վերջերս հանդես էին եկել «Հայ սուպերսթար» նախագծում՝ որպես ժյուրիի անդամներ։
Անդրեն և Անին ամուսնալուծությունից հետո շարունակում են ակտիվորեն ստեղծագործական գործունեությունը. երկուսն էլ երկար դադարից հետո իրենց տեսահոլովակներն են ներկայացրել հանդիսատեսի դատին։


