Logo

Անդրես Ինիեստան՝ «Էմիրեյթսի» ֆուտբոլիստ

11:58 / 08.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան պայմանագիր է կնքել ԱՄԷ-ն ներկայացնող «Էմիրեյթսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

39-ամյա Ինիեստան արդեն ժամանել է Դուբայ:

Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը 2018-2023 թվականներին խաղացել էր ճապոնական «Վիսել Կոբեում», որին հրաժեշտ էր տվել այս ամռանը՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։ «Բարսելոնայի» կազմում նա խաղացել է 2002-2018 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ